Արտաշատի ոստիկանները ինքնաձիգի 300-ից ավելի փամփուշտ են առգրավվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

 

Փետրվարի 17-ին ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Արարատի մարզի Աբովյան գյուղի մի բնակիչ իր տանը պահում է ապօրինի զենք-զինամթերք:

Նյութեր նախապատրաստվեցին, որի շրջանակներում Աբովյան գյուղի 68-ամյա բնակչի տունը խուզարկվեց։ Ննջասենյակում հայտնաբերվեցին 7,62 մմ տրամաչափի՝ 214, և 5,45 մմ տրամաչափի՝ 111 ինքնաձիգի փամփուշտներ։

68-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին:
Հայտնաբերված զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:

 

--00--ՍԳ