«Մի՛ մեկնեք Հայաստան»․ ԱՄՆ դեսպանատունը անվտանգության նախազգուշացում է ուղարկել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երեկ էլեկտրոնային փոստով քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղարկել։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Էլիսոն Թահմիզյանը։

«Դա հատուկ ահազանգ է՝ կապված Գորիս-Կապան ավտոճանապարհի հետ, որը ադրբեջանցիները գրավել և անցակետեր են տեղադրել։ Այն կայքերում տեղ գտած սովորական գրառում չէ»։

Հոկտեմբերի 4-ին քաղաքացիներին արդեն ասվել է․ «Մի՛ մեկնեք Հայաստան»։

--00--ԱՀ