Արթիկի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Կոտայքի և Աշոցքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Հասարակական

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, իսկ Կոտայքի և Աշոցքի տարածաշրջաններում՝ թույլ ձնախառն անձրև։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

--0--ԿԿ