Այսօրվա դրությամբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ. Նիկոլայ Բորդյուժա

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24 News

․

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այսօր լուծված համարել չի կարելի, «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Նրա կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը ԽՍՀՄ-ի չավարտվող փլուզման շարունակությունն է։ Սկզբունքորեն, ՀԱՊԿ–ը կարող է չեզոքացնել հետխորհրդային տարածքում և՛ այդ, և՛ մյուս հակամարտությունները, կազմակերպությունն ունի ցանկացած իրավիճակի վրա ուժով ազդելու բոլոր գործիքները։

«Սակայն այդ գործիքները չի կարելի կիրառել. չի կարելի, օրինակ, Ադրբեջանի դեմ օգտագործել ՀՀ (և այլ պետությունների) դաշնակից Ռուսաստանի զորքերը։ Պարզապես չեմ պատկերացնում` ինչպես է դա հնարավոր։ Քանի որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մտնում են ԱՊՀ կազմի մեջ։ Նշանակում է` պետք է լուծման խաղաղ ուղիներ փնտրել», – ասել է Բորդյուժան։

--00--ԱՀ