ԱՀԿ-ն արտակարգ խորհրդակցություն Է գումարում կորոնավիրուսի նոր շտամի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Կորոնավիրուս

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոյեմբերի 26-ին հատուկ հանդիպում կանցկացնի Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսի B.1.1.529 նոր շտամի հայտնաբերման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, առցանց-նստաշրջանում հայտարարել Է ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկհովեն:

Կազմակերպությունում պատմել են, որ հետեւում են ձուլված  սպիտակուցի տասնյակ մուտացիաների ենթարկված նոր տարբերակին եւ պլանավորում են քննարկել, թե դա ինչպես կանդրադառնա առկա պատվաստանյութերի արդյունավետության վրա: «Մենք դեռ բավարար տեղեկատվություն չունենք դրա մասին: Հասանելի Է 100-ից պակաս լրիվ գենետիկական հաջորդականություն: Սակայն մենք գիտենք, որ այդ շտամը բազմաթիվ մուտացիաներ Է ենթարկվել»,-պարզաբանել Է վան Կերկհովեն: Նրա խոսքով, վիրուսի Էվոլյուցիայի հարցերով զբաղվող խումբը կքննարկի, թե ինչ վտանգ Է ներկայացնում կորոնավիրուսի այդ տարբերակը:

Եթե ստացված արդյունքներն անհանգստություն առաջացնեն, այն հունական այբուբենի տառի անվանում կստանա: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի եւ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Բոտսվանայում նոր շտամի հայտնաբերման պատճառով դադարեցնում են թռիչքները Հարավային Աֆրիկայի երկրներ: Ամբողջ աշխարհում, ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, հաշվում Է ավելի քան 258 միլիոն ախտահարված, հինգ միլիոնից ավելի հիվանդների չի հաջողվել փրկել: Առավել բարդ իրադրություն Է ստեղծվել ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում եւ Մեծ Բրիտանիայում: Ռուսաստանն այդ ցուցակում զբաղեցնում Է հինգերորդ հորիզոնականը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

--00--ԿԿ

Տեսանյութեր