Նանուշյանը Պետերբուրգում մասնակցել է COVID-19-ի և այլ վարակիչ հիվանդությունների հակազդման համաժողվին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10,  24 News

հակազդում

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով Սանկտ-Պետերբուրգում է:

ՌԴ սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսպոտրեբնադզոր) կազմակերպել է նոր կորոնավիրուսային համավարակի և այլ վարակիչ հիվանդությունների հակազդման հարցերին նվիրված միջազգային գիտագործնական համաժողով, որին մասնակցում են առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը, ինչպես նաև համապատասխան պետական մարմինների ղեկավարների, ԱՊՀ անդամ-պետությունների, Աֆրիկայի, Ասիայի երկրների գիտագործնական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Մասնակիցները համաժողովին քննարկել են հետևյալ թեմաները.

Նոր կորոնավիրուսային վարակի համաճարակաբանություն: Հակահամաճարակային միջոցառումներ: Արձագանք:

COVID-19 համավարակի դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցության փորձ:
COVID-19. մարտահրավեր ժամանակակից գիտությանը:
Ջանքերի միավորում. միջազգային փոխգործակցություն COVID-19-ի հակազդման շրջանակներում:

SARS-CoV-2-ի էվոլյուցիա:
SARS-CoV-2-ի էվոլյուցիայի ազդեցությունը COVID-19 համավարակի վրա: Կանխատեսումներն ու տարածման ձևերը:

COVID-19-ի ախտորոշում. խնդիրներն ու լուծումները:
COVID-19. գլոբալ մարտահրավերներն ու ժամանակակից տեխնոլոգիաները:
Պատվաստանյութեր. ներկան ու ապագան: «SARS-CoV-2»-ի էվոլյուցիայի մրցավազք:
COVID-19-ի ժամանակ իմունային արձագանքի ձևավորման առանձնահատկություններ:
COVID-19-ի իմունոլոգիա. իմունային արձագանքման առանձնահատկություններից մինչև հավաքական իմունիտետ:

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև ԵԱՏՄ մասնակից-պետությունների գլխավոր սանիտարական բժիշկների Խորհրդի անդամների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են պետությունների տարածքներում ընդհանուր համաճարակային իրավիճակը, COVID-19 դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև հետագա անելիքները և համագործակցության ուղղությունները։

Մասնավորապես, համավարակի դեմ պայքարի գործում ակտիվ և արդյունավետ փոխգործակցություն է ծավալվել Ռուստանի Դաշնության հետ։ ՌԴ սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար, ԵՏՄ անդամ-պետությունների գլխավոր սանիտարական բժիշկների Խորհրդի նախագահ Ա․ Պոպովայի հետ հանդիպման ժամանակ ընդգծվել է վերոհիշյալ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև այն խորացնելու նպատակով ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ։

--00—ՄՀ