Հրդեհ՝ Բյուրականի տներից մեկի տանիքում․ այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ամն

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 03:22-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրական գյուղի 31-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:22-ին, մարվել` 05:58-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 200 քմ)։

--00—ԼՄ