Արարատի մարզում մի քանի աստիճան ջերմային այրվածք ստացած 81-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ 

Ժամը 01։25-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «թիկունքի, որովայնի, կրծքավանդակի, շեքի, վերին և ստորին վերջույթների շրջանի, վերին շնչուղիների 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի ջերմային այրվածք» ախտորոշումով Այրվածքաբանական կենտրոն  է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Նշված կենտրոն են մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը, ովքեր պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 81-ամյա Լենա Մ-ն է։

Վերջինս այրվածքներ ստացել է իր տանը 3 կիլոգրամանոց գազաբալոնի գազօջախից առաջացած բոցից, ինչի հետևանքով այրվել է տարեց կնոջ հագուստը, ու նա այրվածնքեր է ստացել։ Իսկ հրդեհը մարվել է իր իսկ կողմից։ 

Նույն օրը, ժամը 09։40-ի սահմաններում Այրվածքաբանական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Լենա Մ-ն վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ 

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

--00--ԱՀ