Միշուստինն ու Փաշինյանը շնորհավորանքներ են փոխանակել գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29,  24 News

․

Ռուսաստանի և Հայաստանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորանքներ են փոխանակել գալիք Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ։ Այս մասին հայտնում է  ՏԱՍՍ-ը։

«Կառավարությունների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ռուս-հայկական առևտրատնտեսական համագործակցության և ինտեգրացիոն փոխգործակցության առանցքային հարցեր։ Քննարկվել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համատեղ առաջնահերթ խնդիրները։ Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը նաև շնորհավորանքներ են փոխանակել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00--ԱՀ