Մեզանից հեռացավ բարձր որակավորմամբ, հեղինակություն վայելած հայ սպա. Հայկ Քոթանջյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

Գրիգորի Հ

Գեներալ Հայկ Քոթանջյանը ցավակցական ուղերձ է տարածել գեներալ Գրիգորի Հայրապետովի մահվան առիթով:

«Գեներալ Գրիշա Հայրապետովի անսպասելի մահը ցավալի է և մարդկայնորեն անընդունելի։ Մեզանից հեռացավ միջազգային անվտանգության տիրույթում մասնագիտական բարձր որակավորմամբ հեղինակություն վայելած հայ սպա, ով աշխարհի պետությունների ղեկավարների անվտանգությունն ապահովող գործընկեր ծառայությունների կողմից գնահատվել է Հայաստանի Հանրապետության նախագահների այցերի անվտանգության անբասիր ապահովմամբ։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մեր հարգարժան ընկերոջ ընտանիքին և բարեկամներին»:

--00--ԱԹ