Սյունիքի մարզում 59-ամյա վարորդը Grand Cherokee-ով բախվել է բետոնե պատնեշին. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

նկար

Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 9-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը։ 

Այդ օրը՝ ժամը 17:30-ի սահմանում, Սյունիք մարզի բնակիչ, 59-ամյա Վահան Քարամյանը իր վարած Grand Cherokee մակնիշի  ավտոմեքենայով Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել բետոնե պատնեշին:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Վ. Քարամյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:

նկար

--00—ԼՄ