Արամ Ոսկանյանը ստանձնել է «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

տռռեգտեռգ

Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

«Ալաշկերտի» և սերբ մասնագետներ Միլան Միլանովիչի ու Վլադիմիր Պրոչիկևիչի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է։

Ակումբը շնորհակալություն է հայտնում մարզիչներին կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթում հետագա կարիերայում։

«Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը կրկին ստանձնել է Արամ Ոսկանյանը, որը նախորդ երկու տարիներին ղազախական «Ատիրաու» թիմի գլխավոր մարզիչն էր։

Ոսկանյանի մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Մանուկ Սարգսյանը և ֆիզպատրաստության մարզիչ Հայկ Ոսկանյանը։

46-ամյա մասնագետն «Ալաշկերտը» գլխավորել է նաև 2017-2019 թթ. ժամանակահատվածում, աշխատել է նաև «Միկա», «Ուրարտու» ակումբներում, հանդիսացել է Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչը։

Ոսկանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» մարզումները կվերսկսի հունվարի 15-ին։

--00--ՍԳ