Ոստիկանները նորատուսցի տղամարդու մոտից թմրամիջոց են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Հունվարի 10-ին ոստիկանության Գավառի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում ստացված տեղեկություններն իրացնելով՝ Նորատուս գյուղի մոտակայքում հայտնաբերվեց և, թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց նորատուսցի 40-ամյա մի տղամարդ։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված։Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։

--00--ՍԳ