Ամբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

Հասարակական

Ամբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը, տարածվող հրամանը կեղծ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով համացանցում շրջանառվող այն լուրին, որ իբր փետրվարի 7-ից ողջ կրթական համակարգն անեցնելու է հեռավար ուսուցման:

«Որևէ կարգավորում չի փոխվել։ Գործում է իրավիճակային մոտեցում՝ ըստ ուսումնական հաստատությունում դեպքերի թվով ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելու մասով, արդեն երկրորդ տարին։

Այլ կարգավորում չկա»,- գրել է նա