Ռուսաստանում գրանցվել են հունիսի 28-ից ի վեր քովիդի հետեւանքով նվազագույն թվով մահվան դեպքեր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 30,  24 News

տռռեգտեռգ

Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 617-ով՝ ի տարբերություն նախորդ օրը 668-ի: Այդ մասին կիրակի լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։ Գրում է ՏԱՍՍ-ը:

Մեկ օրվա ընթացքում մահվան դեպքերի թիվը նվազագույնն է՝ սկսած 2021 թվականի հունիսի 28-ից:

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը գրանցվել է 121 228՝ հասնելով 11 737 007-ի. վարակվածների թվի աճը կազմել է 1,04 տոկոս:

Ռուսաստանում կորոնավիրուսից հետո առողջացածների թինը մեկ օրում աճել է 28 944-ով, սակայն նախորդ օրն այդ թիվը կազմել է 30 010 պացիենտ: Ընդհանուր առմամբ գրանցվել է ապաքինման 10 218 151 դեպք:

--00--ՍԳ