Բնակարանամուտի հերթական արարողությունն է տեղի ունեցել Մարտակերտ քաղաքում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 31,  24 News

բնակարանամուտ

Հունվարի 31-ին բնակարանամուտի հերթական արարողությունն է տեղի ունեցել Մարտակերտ քաղաքում, որտեղ սոցիալական կարևորագույն խնդրի լուծման հանգրվանին են հասել ՊԲ-ի գործող և պահեստազորի ևս 35 զինվորականներ:

Այս մասին տեղեկանում ենք ՊԲ-ի տարածած հաղորդագրությունից:

Նոր բնակարանների վկայագրերը անձամբ հասցեատերերին է հանձնել և շնորհավորանքի խոսքեր ուղղել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը:

Բնակարանները հատկացվել են ՊԲ-ի գործող հերթացուցակի համաձայն՝վիճակահանության միջոցով: Նոր բնակարանները տրամադրվել են հիմնականում նորակառույց շենքից, կառուցված են տիպային չափորոշիչներին համապատասխան և ապահովված կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:

Հաշվի առնելով խնդրի ՝ անչափ զգայուն լինելու հանգամանքը և արդարության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, գործընթացը խստագույնս վերահսկվում է բանակի հրամանատարության ու ոլորտի պատասխանատուների կողմից:

--00—ՄՀ