Մեզ խղճում են, ողորմություն են տալիս, բայց մենք ինքներս պետք է կազմակերպենք մեր անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Մեզ խղճում են, ողորմություն են տալիս, բայց մենք ինքներս պետք է կազմակերպենք մեր անվտանգությունը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

Նորիկյանի համոզմամբ՝ նախկինները հախուռն տեքստեր են ասում բանակի մասին, բայց թալանել են այն և ժամանակին ոչինչ չեն արել բանակի զարգացման համար։

«Գեներալիտետը հավաքվում բանակի կենացն է խմում, բայց իրենց տեղում չեն եղել՝ բանակը օգտագործելով որպես հարստանալու միջոց»-ասաց մեր զրուցակիցը։ 

Նորիկյանը քննադատելով նախկին վարչակարգերին, նշեց, թե նախկինները թող ժողովրդին երեսով չտան, քանի որ իրենց քաղաղաքական անկշտության պատճառով է այս իրավիճակը ստեղծվել։

Մանրամասները՝ տեսանյութում։