Բաքվի զնդանում 44 օր տառապած գերու կալանքի դեմ բողոքի քննությունը նշանակվել է 44 օր անց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

15

Նման խայտառակություն անգամ մեկ տարի առաջ էր անհնար. կալանավորման դեմ հունվարի 4-ին բերված բողոքի քննությունը վերաքննիչ դատարանը նշանակել է փետրվարի 18-ին. Բողոքը բերելուց 44 օր հետո: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Մեկ տարի առաջ եթե 14 օր հետո էր նշանակվում, դա արդեն ընկալվում էր որպես կալանքի վերանայման իրավունքի խախտում։

Կարծում եմ՝ «ժողովրդավարության առաջընթացն» ակնհայտ է։

ՀԳ. Իսկ կալանավորվածը ադրբեջանից վերադարձված գերի է՝ Բաքվի զնդաններում 44 օր տառապած Արման Խաչատրյանը։ Այս փաստն է՛լ ավելի է ընդգծում իրավիճակի ոչ միայն հակաիրավական, այլև հակաբարոյական բնույթը»,-նշել է նա:

--00—ԼՄ