Նոր Նորքում 80-ամյա պապիկի են ծեծել, նա մահացել է. Ռուբեն Մելիքյանն է զբաղվելու գործով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

ծեծ

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում «զարհուրելի դեպք» է պատմել, ըստ որի՝ 80-ամյա մարդուն ծեծել են, ինչի հետևանքով ժամեր առաջ նա մահացել է։ 

Գրառումը՝ ստորև.

«Հենց նոր տեղեկացա մի զարհուրելի դեպքի մասին, որը տեղի է ունեցել 2 օր առաջ՝ Երևանի Նոր Նորք համայնքում։

Անհայտ (հավանաբար՝ կենցաղային) պատճառներով 80 տարեկան մարդուն օրը ցերեկով վերջին ձևով ծեծել են, որի հետևանքով ժամեր առաջ պապիկը մահացել է։

Հիմնավոր կասկածներ ունեմ ենթադրելու, որ մարդասպանին հաջողվելու է «ջրից չոր դուրս գալ»։ Այդ կասկածս է՛լ ավելի ամրապնդվեց, երբ տեղեկացա, որ քրգործը հարուցվել է ՀՀ քրօր 120 հոդվածով՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը (առավելագույն պատիժը՝ 2 ամսով կալանք):

Տեղեկացնում եմ իրավապահի ուսադիրներ կրող ենթադրյալ «արյան վաճառականներին» – եթե ձեզ թվում է, որ կարող եք «անտեր» մարդկանց հետ այդպես վարվել ու մարսել, ապա ստիպված եմ ձեզ հիասթափեցնել. չի՛ ստացվելու։ Անձամբ եմ զբաղվելու այս գործով»:

--00—ԼՄ