Գայանե Հակոբյանը հրաժարվել է դադարեցնել հացադուլը․ իրավապաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

գայանե

«Քիչ առաջ Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի տիկին Գայանեին։ Ցավոք, նա հրաժարվեց դադարեցնել հացադուլը»։ Ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ինքնազգացողությունը բավարար է։

Սպասում ենք դատարանի որոշմանը, որը կհրապարակվի վաղը՝ ժամը 15:00-ին։

Այս պահին տիկին Գայանեին այցելում են ԱԺ պատգամավորներ Արեգնազ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանն ու Քրիստինե Վարդանյանը»,- նշել է նա։ 

--00—ՍՊ