Վրաստանում մեկ կիլոգրամ թմրանյութ են առգրավել. ձերբակալվել են օտարերկրացիներ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24 News

վրաստան

Թբիլիսիում թմրահանցագործության մեղադրանքով ձերբակալվել են չորս օտարերկրացիներ, առգրավվել է մինչեւ մեկ կիլոգրամ կոկաին եւ այլ թմրանյութեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է Վրաստանի ՆԳ նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Ձերբակալվածների թվում է Բրազիլիայի 29-ամյա քաղաքացի կա: Նա ձերբակալվել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում՝ մարմնի վրա շուրջ մեկ կիլոգրամ կոկաին երկիր բերելու փորձ անելիս: Որպես իրեղեն ապացույց առգրավվել է 80 փաթեթ թմրանյութ:

Բացի այդ, ոստիկանության աշխատակիցները կասեցրել են Թբիլիսիում Ինտերնետի միջոցով թմրանյութերի անօրինական վաճառքի փաստը և առգրավել թմրանյութերը, որոնք մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղաբաշխել էին դրանք հետագայում իրացնելու նպատակով:

Փաստով ձերբակալվել են կազմակերպված հանցավոր խմբավորման երեք անդամներ: Նրանք բոլորը օտարերկրյա քաղաքացիներ են: Հետաքննության տվյալներով՝ մեղադրյալները ծրարել են թմրանյութերը, դրանք տեղավորել Թբիլիսիի տարբեր հասցեների թաքստոցներում, իսկ այնուհետեւ դրանք վաճառել ինտերնետ-հարթակների միջոցով: Ձերբակալվածների անձնական խուզարկության եւ բնակարանների խուզարկության ժամանակ ոստիկանությունն առգրավել է մինչեւ 250 գրամ մետադոն:

Բացի այդ, որպես իրեղեն ապացույց առգրավել են տարբեր վայրերում տեղավորած թմրանյութեր: Թմրանյութերի իրացման համար ձերբակալվածներին սպառնում է մինչեւ 20 տարվա բանտային կալանք կամ անժամկետ բանտարկություն:

--00—ՄՀ