Եղեգնաձորում բերման ենթարկվածների մոտ թմրամիջոց ու կաթուցիչ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

Դեկտեմբերի 26-ի կեսգիշերին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները Եղեգնաձորի Միկոյան փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին 2 անձի՝ իրենց վարած մեքենայով, որի սրահի զննության ընթացքում բերման ենթարկվածներից մեկը ոստիկաններին ներկայացրեց մոխրացած զանգվածով՝ մոտ 12 գրամ քաշով 6 կաթուցիչ և թղթերի մեջ փաթեթավորված` ընդհանուր 7 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ։
Ըստ բերման ենթարկվածի՝ դրանք թմրամիջոցներ են։ Մի մասն օգտագործել է, մնացածն էլ պահել է հետագայում օգտագործելու համար:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:

--00—ՄՀ