Համատեղ ջանքերով կշարունակենք զարգացնել փոխշահավետ գործակցությունը․ Սիմոնյանը՝ Սերբիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 15,  24 News

Ալեն Սիմոնյան

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Սիմոնյանը շնորհավորական ուղեձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը մեծապես կարևորում է Սերբիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում: Մեր երկրների միջև առկա կայուն գործընկերային հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու անկեղծ ցանկությամբ:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք զարգացնել փոխշահավետ գործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»: 

 --00—ՄՀ