«Միասին՝ Հայաստանի ու Արցախի թիկունքին»․ Արման Թաթոյանն Արցախում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

․

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՄԻԱՍԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՐՑԱԽԻ ԹԻԿՈւՆՔԻՆ

Նախորդող 3 օրերին Արցախում էինք. Արցախյան շարժման 34-րդ տարվա խորհրդանշական օրեր: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ այցելել ենք Թաղավարդ, Աղավնո, Կարմիր Շուկա և այլ համայնքներ, ադրբեջանական էթնիկ զտումների արդյունքում Շուշիից ու Հադրութից բռնի տեղահանվածներին։

Տեղի են ունեցել քննարկումներ պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ, ինչպես նաև ԱԺ-ում և այլն»:

--00--ԱՀ