Ադրբեջանական կողմը չի տրամադրում որևէ բացատրություն գազամատակարարման դադարեցման կամ վթարի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

 

տռռեգտեռգ

ՀՀ նախկին ՄԻՊ  Արման Թաթոյանը գրել է․

Արցախում գազի վթարի առնչությամբ այս պահին կա առնվազն 4 հաստատված փաստ՝

1) Արցախի Հանրապետության ողջ տարածքը զրկված է գազից այսօր գիշերվանից՝ ժամը 1-ից սկսած.

2) վթարը Շուշիի շրջանի այն հատվածում է, որն ադրբեջանական վերահսկողության ներքո է.

3) ադրբեջանական կողմը խոչընդոտում է և թույլ չի տալիս, որպեսզի «Արցախգազ» ընկերության մասնագետները վերացնեն վթարն ու վերականգնեն գազամատակարարումը.

4) ադրբեջանական կողմը չի տրամադրում որևէ բացատրություն գազամատակարարման դադարեցման կամ վթարի պատճառների մասին:
 
Ակնհայտ է, որ գազի մատակարարման դադարեցումով հումանիտար լուրջ խնդիրներ են առաջանալու, իրավունքների զանգվածային խախտումներ Արցախի ողջ բնակչության՝ ավելի քան 100,000 մարդու համար:
 
Ադրբեջանական զինված ծառայողների կողմից գազամատակարարման վերականգնման աշխատանքների խոչընդոտումը և բացատրություններ չտրամադրելն ակնհայտ նշանակում է հանցավոր դիտավորություն, ահաբեկչական արարք 100,000-ից ավելի մարդու նկատմամբ:
 
Սա ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի քաղաքականության ակնհայտ դրսևորում է, որ ապացուցում է խաղաղության մտադրությունների բացակայությունը ադրբեջանական իշխանությունների մոտ և ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը Արցախի նկատմամբ:
 
Նշված փաստերը հաստատել են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը և Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությունը:

--00--ՍԳ