Շոյգուն ու Պենտագոնի ղեկավարը հեռախոսազրույց են ունեցել

 

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 18,  24 News          

Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն 7 Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգության արդիական հարցեր:

 «Փետրվարի 18-ին հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի միջեւ։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգության արդիական հարցեր»,-  ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։

--00—ՄՀ