Բերման ենթարկված երիտասարդի մեքենայում ատրճանակ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

 

տռռեգտեռգ

Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները մարտի 4-ին, ժամը 04.10-ին, Թևոսյան փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին, «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 29-ամյա երիտասարդի: Նա մեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել է «Erol Aras Magnum» ատրճանակ և 2 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

--00--ՍԳ