Թուրքիան ողջունում է ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

թուրքիա

Անկարան ողջունում է Հայաստանի իշխանությունների որոշումը՝ ընդունել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ուղղված հրավերը մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որը տեղի է ունենալու մարտի 11 -ից 13-ը։ Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարության մամլո քարտուղար Թանջու Բիլգիչը։ 
«Այսպիսի փոխադարձ քայլերը օգնում են երկրների միջև երկխոսության ընդլայնմանը և փոխվստահության առաջացմանը հարաբերությունների ամբողջական կարգավորման համար», - ասել է պաշտոնյան։ 
Հիշեցնենք, որ երկուշաբթի ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանն ընդունել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը։

--00—ՄՀ