Աղի հարցը հումորի թեմա ա դարձել, բայց հիվանդությունը ձեռք ենք բերում, հետո մտածում՝ ոնց բուժենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հանրային սննդի օբյեկտներում աղի և ծխելու արգելքի վերաբերյալ հանրության շրջանում ծավալված քննարկումներին՝ նկատելով, որ, օրինակ, աղի հարցը հումորի թեմա է դարձել։

«Ցավոք, ոչ բոլորը գիտեն, թե, ասենք, աղի գերօգտագործումը հետագայում ի՞նչ ազդեցություն է ունենում մեր հանրային առողջության վրա․․․ Այդ թվում՝ ծխելու չափանիշով, աղի օգտագործման չափանիշով, բոլոր ստանդարտները կրկնակի, եռակի գերազանցում ենք, հետո կանգնում ենք առողջապահական խնդրի առաջ։ Հետո պարզվում է՝ մեր պետական բյուջեն ինչքան գումար է ծախսում, և, ցավոք սրտի, այդ ծախսերով չենք կարողանում մեր բոլոր քաղաքացիների բոլոր խնդիրները հոգալ։

Կարծես քաղաքականություն ենք վարում, մարդկանց մղում ենք, խթանում ենք, որպեսզի նրանք հնարավորին շատ հիվանդություն ձեռք բերեն»,-ասել է նա։