Նոր տարին թո՛ղ հայաստանաբնակ քրդերի համար լինի բարգավաճման տարի․ Փաշինյանը՝ Նավրոզի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին քրդական Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ: 

Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ:
 
Նավրոզը՝ գարնանային վերազարթոնքը, թող Հայաստանի քրդերի համար լինի ուրախության և ձեռքբերումների տարվա խորհրդանիշ: Թո՛ղ բոլոր մեծ ու փոքր փորձությունները մնան անցյալում, և ձեր բոլոր բարի ձեռնարկներում ձեզ ուղեկցեն հաջողությունները:
 
Թո՛ղ Նոր տարին հայաստանաբնակ քրդերի համար լինի առատության, շենության ու բարգավաճման տարի:
 
Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին մաղթում եմ երջանկություն, ձեր ընտանիքներին լիություն ու համերաշխություն, ձեր համայնքին՝ բարօրություն և առաջընթաց՝ Հայաստանի հասարակության իրավահավասար եղբայրական ընտանիքում:

Շնորհավո՛ր Նավրոզ»։

--00—ԼՄ