Ժամը 14.00-ի դրությամբ Վեդի խոշորացված համայնքում քվեարկել է ընտրողների 33.43 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

ընտրություն

14:00-ի դրությամբ Վեդի խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է ընտրողների 33.43 տոկոսը` կամ  37015 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 12373 ընտրող: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից:

Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է  շաղափի  գյուղում` 45.53  տոկոս, կամ ընտրելու իրավունք ունեցող 615 ընտրողից քվեարկել է 280-ը:

Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Ոսկետափ  գյուղում` 24.35 տոկոս, կամ 1377 ընտրողներից քվեարկել է 362-ը:

Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են: Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։

--00--ԱՀ