Հայաստանը ձեռնպահ է քվեարկել հակառուսական բանաձևի ընդունմանը ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

հ

ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովն ընդունել է բանաձև, որը դատապարտում է «Ռուսաստանի ապօրինի այսպես կոչված «հանրաքվեները»՝ անցկացված Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում գտնվող շրջաններում»:

Բանաձևը պահանջում է «չեղարկել այդ տարածքների բռնակցման մասին հռչակագիրը»: Բանաձևն ընդունվել է ձայների 143 կողմ, 5 դեմ, 35 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Ձեռնպահ քվեարկած երկրների ցանկում են Հայաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը:
Իսկ Ադրբեջանն ու Իրանը չեն մասնակցել քվեարկությունը: Թուրքիան եղել է կողմ քվեարկած պետությունների ցանկում:

դ

--00—ԻԴ