ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է 𝟕𝟎 տրանսպորտային միջոց, կազմվել է 𝟒𝟒 արձանագրություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ բեռնափոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների նկատմամբ:

Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները տարաքծային ստորաբաժանումների հետ մարտի 𝟏𝟕-ից ապրիլի 𝟏𝟓-ը ներառյալ մշտադիտարկել են Արմավիրի ու Արագածոտնի մարզերով անցնող միջպետական ճանապարհներով ծանրաքաշ բեռնափոխադրում իրականացնող 𝟕𝟎 տրանսպորտային միջոց։

Վերահսկողության արդյունքում կազմվել է 𝟒𝟒 վարչական արձանագրություն։

Նշանակվել է 𝟖 մլն դրամի տուգանք։

--00—ԼՄ