«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

․

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 22-ին գծային բաժին բերման է ենթարկվել Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանած 28-ամյա Արթուր Մ.-ն որը 2021 թ. նոյեմբերի 11-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

--00--ԱՀ