Հայոց ցեղասպանության կապակցությամբ Բայդենի հայտարարությունները «արժանի չեն ուշադրության». Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

էրդողան

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները «արժանի չեն ուշադրության»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ հաղորդում է Anadolu-ն:

«Պարոն Բայդենը պետք է պատշաճ կերպով ուսումնասիրի պատմությունը: Մենք չենք կարող ներել նրան Թուրքիային մարտահրավեր նետելու փորձի համար՝ չիմանալով այս պատմությունը»,- ասել է նա։

Էրդողանը նշե է, որ Բայդենի հայտարարությունները «արժանի չեն ուշադրության», քանի որ հիմնված են բացարձակապես կեղծ ու ոչ հավաստի տեղեկատվության վրա»։ Միաժամանակ նա հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչված է տարբեր երկրների կառավարությունների ու խորհրդարանների կողմից, որոնք սակայն «մեզ համար որեւէ ուժ չունեն»։

--00--ԱՀ