ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Այսօր՝ մայիսի 18-ին, «Դիմադրություն» շարժման կազմակերպած բողոքի անհնազանդության ակցիաների ընթացքում Երևան քաղաքի տարբեր հատվածներից ժամը10:45-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 277 քաղաքացու։ Այս մասին 24News-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով, այն է՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։
Վաղ առավոտվանից մեկնարկել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում ցուցարարները փողոցներ են փակել, փակ է օդանավակայան տանող ճանապարհը։
--00—ԼՄ