Մենք մի բան պետք է անենք, ճանապարհենք այս հակապետական ռեժիմին դեպի պատմության «աղբանոցը»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կապիտուլյանտների ելույթները լսելն անիմաստ է։

Ասում էին՝ չկասկածեք հաղթելու ենք, բայց 5.000 նահատակի մեղքի տակ ընկան ու խայտառակորեն ծնկի եկան թշնամու առջեւ։

Ասում էին՝ ոչ մի փոխզիջում, բայց հիմա միայն զիջում են։

Ասում էին՝ Արցախը Հայաստան է և վերջ, բայց վախենում են Արցախ գնալ ու հայտարարել՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։

Ասում էին՝ Ակնան մեր հայրենիքն է, բայց ոչ միայն Ակնան տվեցին, այլև 100-ից ավել բնակավայրեր ու մի քանի քաղաքներ։

Ասում էին՝ 1-2 ամսից գերիները կգան, բայց գերիներին Բաքվում դատում են։

Ասում էին՝ թուրքերը ցեղասպան քաղաքականություն են իրականացնում արցախահայության նկատմամբ,բայց այսօր թուրքերի պայմաններն են կատարում ու Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարվում։

Սրանց զառանցանքները թող լսեն իրենց պաշտպանները՝ Չավուշօղլուն ու Ալիեւը։

Իսկ մենք մի բան պետք է անենք՝ ճանապարհենք այս հակապետական ռեժիմին դեպի պատմության «աղբանոցը»»։

--00—ԼՄ

Տեսանյութեր