Սիրիա՝ հայկական մարդասիրական առաքելություն ուղարկելը կգնահատվի Ռուսաստանում. Կալաշնիկով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Հայկական մարդասիրական առաքելության ուղարկումը Սիրիա կգնահատվի Ռուսաստանում: Այդ մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

«Նախ, այնտեղ բնակվում են հայեր, մյուս կողմից՝ դուք չվախեցաք Արևմուտքից, Արևմուտքի արձագանքից: Դրա համար պետք է քաջություն ունենալ, և դա կգնահատվի ու գնահատվում է շատ դրական Ռուսաստանի կողմից», - Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Լեոնիդ Կալաշնիկովը:

Նա նաև նշել է, որ հայկական կողմի որոշումն արդարեցված է Սիրիայի ժողովրդի ողբերգությամբ ու սեփական եղբայրներին օգնելու ցանկությամբ։