Իրանում ՀՀ դեսպանը և ԻԻՀ Մեջլիսի պաշտոնյան քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 2, 24News

285724278_7893137627377964_3921505018702395955_n.jpg

Հունիսի 1-ին տեղի է ունեցել Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանի հանդիպումը ԻԻՀ Մեջլիսի միջազգային հարաբերությունների գլխավոր վարչության պետ Քազեմ Շաֆեիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկու պետությունների խորհրդարանների միջև համագործակցության զարգացմանը, այնպես էլ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

--00--ՀԶ