ՀՀ-ում ռազմավարական զարգացման կենտրոն կստեղծվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

․

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (SPIEF), Հայաստանը մասնակցել է մեծ պատվիրակությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջը։

SPIEF-2022-ի շրջանակներում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ստորագրել է 2 հուշագիր՝ Տյումենի մարզի կառավարության հետ՝ համագործակցության և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության հետ՝ Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն ստեղծելու վերաբերյալ։

Համաժողովի պատմության մեջ առաջին անգամ այս տարի մեր երկիրը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ջանքերով, ունեցել է իր սեփական ստենդը։ Ստենդի հայեցակարգը մշակել է հայաստանյան snkh ճարտարապետական ստուդիան, որը նախորդ տարի ճանաչվել է Մոսկվայի Garage ամառային կինոթատրոնի կառուցման հաղթող։

«Տնտեսության զարգացման մեջ մտնում է նաև մշակութային բաղադրիչը, որը կա և միշտ եղել է մեր երկրի գլխավոր արտահանումներից մեկը։ Հայաստանի ստենդը համաժողովի կազմակերպիչների կողմից ճանաչվեց ամենաոճայինն ու լակոնիկը»,- ասված է գրառման մեջ:

--00--ԱՀ