ՀՔԾ-ն կլուծարվի. ինչ կստեղծվի դրա փոխարեն. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

ՀՔԾ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ իշխանությունները այդպես էլ չեն կողմնորոշվում՝ ինչպես ձեւափոխել ուժային կառույցները, դատական համակարգը, որ կարողանան ցանկության դեպքում յուրաքանչյուրին իրավաբանորեն պատժել: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովում նիստի ժամանակ հայտարարել է, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարվելու է եւ դրա փոխարեն, ըստ էության, լինելու է Հակակոռուպցիոն կոմիտե:

Այս մասին նախագիծն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Ըստ օրենքի՝ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական մարմին է, որը կազմակերպում եւ իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը:

Օրենքով սահմանված կարգով՝ կոմիտեն կարող է իրականացնել նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեություն: Այստեղ ուշագրավն այն է, որ երբ իշխանությունները սկսեցին խոսել նոր կենտրոնի ստեղծման մասին, «Ժողովուրդ» օրաթերթը 2019 թվականի հունիսի 8-ին գրել էր, որ ՀՔԾ-ն լուծարվելու է, սակայն 2020 թվականի փետրվարի 13-ին ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն ասել էր, թե Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ չի նախատեսվում լուծարել ՀՔԾ-ն։

Ավելին, հենց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նույն Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, թե ՀՔԾ-ն չի լուծարվելու: ԵՎ, ահա, այժմ՝ մեկ տարի անց, Բադասյանն ասում է, թե իրավապահ մարմինների եւ, մասնավորապես, ՀՔԾ ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում որոշվել է լուծարել ՀՔԾ-ն` ուժը կորցրած ճանաչելով «ՀՔԾ-ի մասին» օրենքը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ