Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման համար ստեղծվելու է կառավարական հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

Վանո

 Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով: Այս մասին 24News-ին հայտնեցին  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշվում է, որ հանձնաժողովում կքննարկվեն սգո արարողության հետ կապված բոլոր հարցերը: Մանրամասներ կհաղորդվեն Սիրադեղյանի հոգեհանգստի և հուղարկավորության ժամկետները պարզ լինելուց հետո:

  --00—ՄՀ