Աննա Հակոբյանը ընթրել է Նիցցայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News

7

Նիցցայում գտնվող Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում մանրամասներ է ներկայացրել այցի վերաբերյալ։
Նա գրել է․ «Երեկ օրն ավարտեցինք Նիցցայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ընթրիքով՝ Միջերկրականի ափին գտնվող 19 Promenade ռեստորանում, որի սեփականատերը հայ է, մատուցողները հայ էին, հարևան սեղանների շուրջ հայեր էին նստած, և հնչում էր Արփիի հանրահայտ «Մախմուր աղջիկ» երգը»։

--00—ԻԴ

Տեսանյութեր