ՄԱԿ-ի ԳԱ-ի նախագահը թվիթերյան էջից հեռացրել է Ծիծեռնակաբերդ այցի մասին գրառումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

․

Հայաստանում այցով գտնվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ, ինչի մասին նաև գրառում էր արել թվիթերյան իր էջում։

«Ծաղկեպսակ խոնարհեցի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին։ Հատուկ շնորհակալություն թանգարան ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին ու Հասմիկ Մարտիրոսյանին թանգարանում շրջայցի համար»,- -ասվում էր գրառման մեջ։

Սակայն որոշ ժամանակ անց գրառումը պարզապես հեռացվել է թվիթերյան էջից։

--00--ԱՀ