Փաստաբաններն Աղվան Հովսեփյանի գործով խնդրել են արտահերթ դատական նիստ հրավիրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

հասարակական

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ Աղվան Հովսեփյանի գործով միջնորդություն ենք ներկայացրել դատարան, որով խնդրել ենք հրավիրել արտահերթ դատական նիստ եւ վերջինիս առողջական վիճակով պայմանավորված կրկին քննարկել խափանման միջոցի փոփոխման հարցը։ Պ-ն Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր փաստաթղթեր են ներկայացվել»։

--00--ՏՏ