Ադրբեջանն ավարտել է Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շինարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

տարածաշրջան

Ադրբեջանն ավարտել է Արցախի Բերձոր քաղաքը շրջանցող նոր ճանապարհի շինարարությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շինարարությունը սկսվել է 2021 թվականի հուլիսին։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը 32 կմ է (որից 10 կմ-ը գտնվում է Հայաստանի տարածքում), այն նախագծված է III տեխնիկական մակարդակին համապատասխան, նշում են լրատվամիջոցները։

--00--ՏՏ