Հրդեհ է բռնկվել «KamAZ» մակնիշի ավտոմեքենայում. վարորդը հոսանքահարվել եւ մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

․

Օգոստոսի 24-ին, ժամը 14։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասի 9-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա:

ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «KamAZ» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Խ․ Խ․, ծնված 1962 թ․)․ վարորդը հոսանքահարվել եւ մահացել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։21-ին, մարվել՝ 15։43-ին։ Այրվել է ավտոմեքենան։

--00--ԱՀ