Արցախում տնակ են հրկիզել՝ պատճառելով 6.200.000 դրամի վնաս․ քրգործը վարույթ է ընդունվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

download (2).jpg

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել անհայտ անձի /անձանց/ կողմից 2022թ. հուլիսի 17-ին ԱՀ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի վարչական տարածքում նոր կառուցվող գյուղի շինհարթակում տեղադրված ՍՊ ընկերություններից մեկին պատկանող տնակը հրկիզելու և ընկերությանը առանձնապես խոշոր չափերի հասնող 6.200.000 ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, տեղեկացնում են ԱՀ քննչական կոմիտեից։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԶՀ