Շները 1 շաբաթում կծել են 45 մարդու․ կծողները և՛ թափառող, և՛ ընտանի կենդանիներ են եղել 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

շուն

Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը» հայտարարություն է տարածել․

«Սիրելի՛ երևանցիներ, տեղեկացնում ենք, որ տարածված տեղեկությունները՝ նախորդ շաբաթ շների կողմից կծման 45 դեպքերի մասին, չեն վերաբերում միայն թափառող շներին: Այս ինֆորմացիան ներառում է նաև ընտանի կենդանիների կողմից կծվածության դեպքերը»:

Ավելի վաղ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ, հրապարակվել էին տվյալներ, որոնց համաձայն՝ 1 շաբաթում արձանագրվել է շների կծման 45 դեպք: 

--00—ԼՄ