Մեղքը փորձում են բարդել զինվորականության վրա այն դեպքում, երբ քաղաքական իշխանությունն է մեղավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Մեղքը փորձում են բարդել զինվորականության վրա այն դեպքում, երբ քաղաքական իշխանությունն է մեղավոր։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց  ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի համոզմամբ, Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը ապահով է ու շատ ավելի որակով, այն կարող է նաև զարկերակ դառնալ, որը պատերազմական իրավիճակում կարող է կտրվել։ 

Խոսելով ՊՆ նոր նախագծի և 24 միլիոն դրամի դիմաց բանակից ազատվելու մասին՝ փորձագետը նշեց, որ դա անտրամաբանական է։ Ըստ նրա, այդ նախագիծը, վստահաբար, կազդի բանակի մարտունակության վրա։

Փորձագետի պնդմամբ, պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու շատ ավելի ուրիշ ռեսուրսներ կարող են գտնվել և, առաջին հերթին, շեշտը կարող են դնել ռազմական արդյունաբերության վրա։

--00--ԱՀ